Ցուցահանդեսում ներկայացված երկու արվեստագետների աշխատանքներն էլ գտնվում են աբստրակցիայի եզրին, վերացարկվելու պռնկին, նրանց գործերի մի մասում վերացականությունը՝ ֆիգուրի ու բնական ֆորմաների բացարձակ բացակայությունը, չի հասել իր տրամաբանական լրումին։ Քասսաբյանի գործերում այդ լրման խոչընդոտը և աբստրակցիայի բացակայության մատնիչը գործերի վերնագրերն են։ Առաջին հայացքից աբստրակտ ֆորմաները նրա գործերում կոնկրետ առարկաների են հղում։

Աբստրակտ թվացող քսվածքները դառնում են կոնկրետ առարկաների՝ պոմպերի պատկերներ՝ շարքի «Ֆակտուրային խողովակներ» անվան շնորհիվ։ «Դաշնամուրային համերգ» կոչվող շարքում սև ու սպիտակ՝ մինիմալ միջոցներով արված աբստրակտ գունաբծերը նմանվում են ստեղների, երբ ծանոթանում ես վերնագրին։ Տիգրան Դադերյանի «Շրջագայություն» գործում վերացական սպիտակ գծերը մոտենում են խաչվող ճանապարհների պատկերների։ «Ձիթապտղի լեռը» գրաֆիկայում խաչեր են ուրվագծվում՝ խաչելության տեսարանի հետ առնչություններ առաջ բերելով։

Read more >>>