Number 4

Միջին արևելքի անապատները, արևմտյան արդյունաբերությունը, ինժեներական գիտությունն ու հայաստանյան հոգևոր արժեքներն «ամուսնանում են» Գևորգ Ջորջ Քասսաբյանի գործերում։

Ծնվել է Հալեպում՝ մեխանիկի ընտանիքում, փոքրուց հետաքրքրել է ձեռքի տակ եղած նյութերն իրար խառնելով նոր մի բան ստեղծելը. եթե հարցերին պատասխանող չկար, գիրք էր փնտրում, եթե գրքում պատասխանը չկար, շարունակում էր մարդկանց հարցեր տալ։ Տասնինը տարեկան էր, երբ սիրիական թերթերը գրեցին այն մասին, թե ինչպես «Կապուտաչյա երիտասարդը հրթիռ ստեղծեց»։ Ջորջի ծանոթությունների շրջանակն ընդլայնվում էր, նրանց թվում արդեն նվազագույնը սիրիական բանակի չորս գեներալ կար։

Գեւորգ Ջորջ Քասսաբյանն՝ իր աշխատանքի հետ
Գեւորգ Ջորջ Քասսաբյանն՝ իր աշխատանքի հետ

Գիտության մեջ խորանալ էր պետք. փնտրածն արևելքում չգտավ։ Այդպես սկսվեց Ջորջի կյանքի ճամփորդությունների մեծ շղթան,  գիտության հետևից առաջինը գնաց Մեծ Բրիտանիա, ստացավ ավիաինժեների մասնագիտություն, հաջորդ՝ ավելի երկար կանգառն արդեն Կանադայում էր, Տորոնտոյում. այստեղ էլ համակարգչային ծրագրավորողի որակավորում ձեռք բերեց։ Ի վերջո, գիտությունն առանց արվեստի և արվեստն առանց գիտության կիսատ մնացին։  Շարունակեց կրթությունն Արևմտյան Օնտարիոյի համալսարանի Գեղարվեստի բաժնում` զուգահեռ նաև հոգեբանություն ուսումնասիրելով` գիտության ու արվեստի «ամուսնությունն» ավելի ամուր ու ներդաշնակ դարձնելու համար։

«Բոլորն արվեստի համար պետք է։ Եթե իրական արվեստ պիտի ստեղծես, վրձինն ու միայն ճաշակ ունենալը բավական չեն։ Եթե դարի գիտությանը չես տիրապետում, նյութերը չես օգտագործում, չես կարող նշանավոր արվեստագետ դառնալ այդ դարաշրջանի համար»,- ասում է Ջորջը։

Նա հիմնադրել և ղեկավարել է մի շարք խոշոր ընկերություններ՝ գործարար կապեր հաստատելով աշխարհի տարբեր երկրներում։ Բիզնեսը բիզնես, բայց Ջորջն արևելքից արևմուտք անցել էր հանուն դեռևս գոյություն չունեցողը ստեղծելու։ Հաջողակ գործարարությանը զուգահեռ շարունակվեցին նրա գիտական փորձարկումները։ Գիտությունն ի վերջո արվեստ դարձավ կամ արվեստ էլ կար. 1973թ-ից նա սկսեց ներկայանալ որպես մինիմալիստ արվեստագետ։ Ամենակարևորը ծալքերն ու գծերն են, արևելքի անապատները` մեխանիկ հոր արհեստանոցում և Կանադայի շենքերի վրա տեսած գծերը մետամորֆոզով դարձան իրական կնոջ մարմնի ծալքեր ու գծեր։ Ֆիբրե ապակին, որով աշխատում էր, հետաքրքիր նյութ էր, բայց Ջորջի ներսում խտացող  շարժումն այդ նյութով արտահայտելու չէր։ Ինչպես գիտության, այնպես էլ արվեստի մեջ Ջորջը շարունակեց նորի որոնումները։

Գեւորգ Ջորջ Քասսաբյանի աշխատանքը

Read more >>>